Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

«Հրահանգում եմ» վախենալ

«Հրահանգում եմ» վախենալ
13.10.2026 | 10:21

Դատարանում ինձ կալանավորելու և տեսակցություններն արգելելու միջնորդությունը ներկայացնելիս քննիչը պնդեց, որ ես ունեմ ահռելի լսարան, և որ ձերբակալվելուց առաջ հանդգնել եմ «հրահանգ իջեցնել հանրությանը» (մեջբերում եմ բառացի)։ Վերջինս նաև հավելեց, որ իմ «հրահանգով» ես պարտադրել եմ հանրությանը «չվախենալ»։ Դատարանը փորձեց ինձնից ճշտել՝ արդյո՞ք ես զղջում եմ նման հանդուգն արարքի համար։ Ենթադրում եմ՝ իմ պատասխանը դատավորին չբավարարեց, ինչի հետևանքով էլ նա որոշեց բավարարել ինձ կալանավորելու միջնորդությունը։
Պետք է, սակայն, խոստովանեմ, որ իրականում իմ արարքի համար զղջացել եմ։ Ընդ որում՝ զղջացել եմ գրեթե անմիջապես՝ քննիչի միջնորդությունը լսելուն պես։ Զղջացել եմ մինչև կալանավորումս, մինչև «Արմավիր» ՔԿՀ-ում հայտնվելս։ Հետևաբար, պետք է իջեցնեմ իմ հաջորդ «հրահանգը»։
«Հրահանգում եմ» վախենա՛լ, ժողովո՛ւրդ ջան։ Վախը շատ կարևոր է։ Ոչնչից չեն վախենում միայն հիմարները։ Վախեցե՛ք։
Վախեցե՛ք, որ այս վիժվածքների լափած ամեն մի կոպեկի համար հաշիվը դուք և ձեր երեխաներն եք փակելու։ Ես վախենում եմ։ Գրեթե 44 օր հրետակոծության տակ եմ եղել, բայց չեմ վախեցել մահանալուց։ 2018-ից սկսած 30 անգամ ձերբակալվել եմ, բայց երբեք չեմ վախեցել ազատազրկվելուց։ Իսկ ճորտ լինելուց սարսափո՛ւմ եմ...
Ամփոփենք. տվյալ պահին ունեմ երկու «հրահանգ»՝
1. Չվախենա՛լ վիժվածքներից։
2. Վախենա՛լ ճորտ լինելուց։
Հարգանքներով՝ ձեր խոնարհ «հրահանգիչ»։

Արթուր ԴԱՆԻԵԼՅԱՆ
Դիտվել է՝ 1943

Մեկնաբանություններ